Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հավաքական պատիվ, ամոթ, թասիբ, հարգանք հասկացությունները հայտնվել են վերանալու եզրին

Հավաքական պատիվ, ամոթ, թասիբ, հարգանք հասկացությունները հայտնվել են վերանալու եզրին
16.05.2025 | 10:16

1990-2000 թթ. իմ հայրենի գյուղի՝ Սարչապետի գյուղամիջյան հրապարակում հավաքվող և քաղաքական անցուդարձ քննարկող մարդիկ շատ ավելի բարձր ցենզ ունեին, թե կրթության, թե դաստիարակության և թե աշխարհաճանաչողականության առումով, քան այսօրվա «Ազգային ժողով» անվամբ «կլուբում» ելույթ ունեցող ՆՓ & ՔՊ контора-ի չգիտես որտեղ բուծված անդամները;

Այս համեմատությունը անգամ ինչ-որ առումով վիրավորանք կարող է համարվել իմ համագյուղացիների նկատմամբ, որոնցից շատերն արդեն վաղուց լքել են այս երկրային կյանքը: Եվ ամենակարևորը՝ այդ մարդիկ ուղնուծուծով ՀԱՅԵՐ էին՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ զգացողությամբ:

Սրանց՝ ՆՓ & ՔՊ контора-ի չգիտես որտեղ բուծված անդամների 7-ամյա եռանդագին ջանքերի շնորհիվ Հայաստանը վերածվել է մի տարածքի, որտեղ հավաքական ՊԱՏԻՎ, ԱՄՈԹ, ԹԱՍԻԲ, ՀԱՐԳԱՆՔ և նմանաբնույթ այլ հասկացությունները հայտնվել են վերանալու եզրին, և կվերանան անշուշտ, եթե...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ